Չինաստանի և Նեպալի սահմանին գտնվող «Գյիրոնգ» ավտոմոբիլային անցակետի շրջանում սողանք է տեղի ունեցել:
Ինչպես նշվում է, սահմանային անցակետի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունը խզված է, բացի այդ, այնտեղ բացակայում են կապն ու էլեկտրամատակարարումը։
Սողանքի հետևամքով անհայտ կորել է ավելի քան 380 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 291 օտարերկրացի, հայտնում է երկրի զբոսաշրջության վարչությունը։
«Զբոսաշրջային ընկերություններից ստացված նախնական տվյալների համաձայն՝ պարզվել է, որ տուժած շրջաններում անհայտ կորել է 384 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 291 օտարերկրյա քաղաքացի և 93 նեպալցի», - ասվում է վարչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։


