Լուրեր | 2023/05/10 10:07
Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2023 թ.-ի ապրիլ ամսվա տվյալները
Պետական պարտատոմսերի բորսայական շուկա Հայաստանի ֆոնդային բորսայում ապրիլին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 26 մլրդ դրամ: Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը ապրիլին կազմել է ավելի քան 7,1 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 6%-ով: Առևտրի առարկա պետական գանձապետական պա...

