ABNews
Տերմինալով վճարումը համարվում է անկանխիկ գործարք
Լուրեր | 2022/08/09 07:03

Կենտրոնական բանկը պարզաբանել է, արդյոք տերմինալով վճարումը համարվում է անկանխիկ գործարք, թե ոչ: Երկրի գլխավոր դրամատունը հայտնում է, որ անկանխիկ է համարվում նաև կանխիկ եղանակով նախաձեռնած վճարումը, որն ուղղված է տնտեսվարողի բանկային հաշվին: Այսպիսով, տնտեսվարողի բանկային հաշվեհամարին վճարային տերմինալով փոխանցումը համարվում է անկանխիկ գործարք, քանի դեռ օրենսդրությամբ կամ այլ իրավական ակտերով այլ կարգավորումներ չեն նախատեսվել: Կենտրոնական բանկը հայտնում է նաև, որ կանխիկի պահպանման ու թարմացման համար իրականացվում են զգալի ծախսեր : Այս առումով ևս ենթադրվում է, որ կանխիկի օգտագործման ծախսերի նվազմանը զուգընթաց պայմաններ են ստեղծվում նաև անկանխիկ գործառնությունների միջնորդավճարի նվազման ուղղությամբ: Կենտրոնական բանկը պարբերաբար մոնիտորինգի է ենթարկելու շուկայական գները՝ դրանց մակարդակի հիմնավորվածությունը գնահատելու նպատակով:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
