ABNews
Վրաստանում հայտնաբերվել է գազի հանքավայր
Լուրեր | 2022/07/12 06:29

Վրաստանում հայտնաբերվել է բնական գազի հանքավայր, որը շահագործելու դեպքում ութ տարի կարող է այդ երկրին ապահովել էներգետիկ հումքով։ Հանքավայրը գտնվում է Թբիլիսիի մերձակայքում, ասել է Վրաստանի Նավթի և գազի պետական գործակալության ղեկավար Գիորգի Տատիշվիլին։ Ամերիկյան Schlumberger ընկերությունն այնտեղ հետազոտություն է իրականացնում, իսկ արտադրության լիցենզիան պատկանում է «Block Energy»-ին։ Այդ տարածքում Schlumberger-ի հորատած հորատանցքը հաստատել է 16 միլիարդ խորանարդ մետր պաշար։ Block Energy-ն «կվերադառնա այս նախագծին արդեն հաստատված պլանով» 2022 թվականի վերջին – 2023 թվականի սկզբին։ Այնտեղ նախատեսվում է իրականացնել հորիզոնական հորատումներ, ինչը թույլ կտա արդյունահանել ավելի շատ կոմերցիոն գազ ։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
