Վերջին 30 տարում առաջին անգամ  անցկացվել է տրոլեյբուսի նոր գիծ Մայրաքաղաքում վերջին 30 տարում առաջինանգամ անցկացվել է Տրոլեյբուսի նոր գիծ, երկարացվել է գործող երկրորդ երթուղին: Ըստ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի գիծը երկու հարց է լուծում նախ՝Չարբախի ավելի շատ բնակչություն կկարողանա օգտվել համեմատաբար էժան ու չծանրաբեռնված տրանսպորտից, և երկրորդ՝ տրոլեյբուսն այլևս վերջին կանգառում պտտվելիս երթևեկության համար խնդիր-վթարային իրավիճակ չի ստեղծի։ Երևանում այժմ կա տրոլեյբուսային ընդամենը 5 երթուղի, յուրաքանչյուրում 7-8 մեքենա։ Ուղեվարձը 50 դրամ է: