ABNews
Ո՞ր ուղղություններով է աճում Հայաստանի ներմուծումը
Լուրեր | 2022/08/11 07:37

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը ներմուծել է 3 մլրդ 271 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ 48.7%ով աճել է։ Ընդ որում խոշորացված բոլոր ապրանքախմբերի գծով աճ է գրանցվել։ Ծավալով ներմուծման առաջատարը հանքահումքն է, այսինքն գազն ու նավթամթերքը: Վեցց ամսում Հայաստան է ներմուծվել մոտ 560 մլն դոլարի հանքահումք: Այդպիսով, հանքահումքի տեսակարար կշիռը Հայաստանի ներմուծման կազմում 17% է։ Ներմուծվող երկրորդ խոշոր ապրանքախումբը մեքենաները, սարքավորումները և մեխանիզմներն են՝ 509 մլն դոլարի կամ ամբողջ ներմուծման մոտ 16%-ը։ Ներմուծվող երրորդ խոշոր ապրանքախումբը դեղամիջոցներն են, նաև լվացող, մաքրող միջոցներ, շինարարական ու տարատեսակ ներկեր, լաքեր։ Այս ամիսներին մեր երկիր է ներմուծվել 274 մլն դոլարի քիմիական արդյունաբերության արտադրանք: Այսպիսով այս կիսամյակում ներմուծումը Հայաստան աճել է 1 մլրդ 72 մլն դոլարով, որից 150 մլն դոլարը հանքահումքի ծավալի աճն է, 144 մլն դոլարը՝ մեքենաների ու սարքավորումների, 121 մլն դոլարը՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների, 140 մլն դոլարը՝ տրանսպորտային միջոցների։ Այս ապրանքախմբերն ամենաշատն են նպաստել աճին՝ միասին ապահովելով 555 մլն դոլարի աճ։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման հարցում։ Այնտեղից ներմուծվել է 1 մլրդ 108 մլն դոլարի ապրանք: Ռուսաստանի կշիռը Հայաստանի ներմուծման մեջ կազմել է 33.9%: Երկրորդ տեղում Չինաստանն է, ներմուծումը կազմել է 503 մլն դոլար։ Հաջորդում է Իրանը, որտեղից ներմուծման աճը ևս զգալի ազդեցություն է թողել։ Իրանից Հայաստան է ներմուծվել մոտ 250 մլն դոլարի ապրանք, աճը՝ 30.6%։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
