ABNews
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի կիսամյակային արդյունքը
Լուրեր | 2022/09/01 06:35

Հայաստանի բանկերի միությունը ամփոփել է բանկային համակարգի 2022թ առաջին կիսամյակի ցուցանիշները: Դրանք վկայում են, որ
այս ամիսներին ընդհանուր ավանդներն ավելացել են մոտ 47 մլրդ դրամով կամ 1.2%-ով՝ կազմելով 4 072 մլրդ դրամ։ Առաջին կիսամյակի վերջի դրությամբ ավանդների դրամով և արտարժույթով մասնաբաժինները շարունակում են մնալ հավասար: Առաջին կիսամյակում ռեզիդենտների ավանդները նվազել են մոտ 17 մլրդ դրամով կամ 0.5%-ով: Ոչ ռեզիդենտների ավանդներն ավելացել են մոտ 65 մլրդ դրամով կամ 7.4%-ով: Դա պայմանավորված է նաև դրամի արժևորմամբ՝ արտարժութային ավանդները դրամով արտահայտված նվազել են: ՀԲՄ գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ աշխարհում գնաճային ֆոնի պայմաններում նկատվում է տոկոսադրույքների աճ, սակայն Հայաստանում թե ավանդների, և թե վարկերի տոկոսները էական փոփոխության չեն ենթարկվել: Ըստ այդմ՝ բանկերի տրամադրած վարկերի դրույքները դրամով 2022թ-ի հունիսին 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 1.4%-ով: Դոլարով վարկերի դրույքները 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 0.2%-ով:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
