Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագիրը
Լուրեր |
Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագիրը: Ըստ դրա 1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով, հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում 1 հա-ի համար կտրամադրվի 120000 դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70000 դրամ։ Ծրագրի շահառու կարող է լինել մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություն մշակող տնտեսավարողը, բացառություն են տնամերձ հողատարածքները: Ծրագրի ընթացքում պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև նոյեմբերի 1-ը, իսկ ցածրադիր շրջաններում եղանակից կախված, մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակը: Շահառուն փոխհատուցում ստանալու համար, ոչ ուշ քան հաջորդ տարվա ապրիլի 1-ը դիմում է ներկայացնում համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին, որտեղ նշում է նաև ցորենի փաստացի ցանքատարածության տեղը, մակերեսը և հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում՝ ներկայացնում նաև սերմերի հավաստագրի պատճենը: Այդ փաստաթղթերի բացակայության դեպքում շահառուն կհամարվի չհավաստագրված սերմերով ցանք կատարող։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/30 22:00
Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Հունվարի 2-ի կարևոր լուրերը
2026/01/02/ 20:27 -
Իսկական առաջնորդ դառնալու ճանապարհը․ ինքնության բացահայտում
2026/01/02/ 18:45 -
Կալանավորվել է Մեղրիի մաքսակետի ղեկավարը
2026/01/02/ 14:22 -
Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը
2026/01/02/ 14:18 -
Հունվարի 1-ի կարևոր լուրերը
2026/01/01/ 20:23 -
Տարեսկզբին նպատակներ դնելու ճիշտ տարբերակը․ առաջնահերթություննե՞ր, թե՞ ցանկություններ
2026/01/01/ 18:34 -
Դեկտեմբերի 31-ի կարևոր լուրերը
2025/12/31/ 20:24 -
Պրոդուկտիվ մնալու բանաձևը՝ Ամանորի օրերին․ տոնական խորհուրդներ աշխատանքի և կյանքի հավասարակշռության համար
2025/12/31/ 16:51 -
Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
2025/12/30/ 22:00 -
Դեկտեմբերի 30-ի կարևոր լուրերը
2025/12/30/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 2025 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 1, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 2025 Թ.