ABNews

Իրանի արտահանման ծավալը դեպի Հայաստան աճել է 20 տոկոսով

Լուրեր | 2022/08/31 05:39

Իրանի արտահանման ծավալը դեպի Հայաստան աճել է 20 տոկոսով
Իրանի առևտրի զարգացման կազմակերպությունը հայտարարել է, որ Հայաստան Իրանի արտահանման ծավալն աճել է 20 տոկոսով: Այսպիսով՝ըստ ներկայացված տվյալի Իրանի արտահանումը Հայաստան կազմել է մոտ 115 միլիոն դոլար: Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևոր դեր ունի դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ շուկա իրանական ապրանքների մուտքի համար, ու Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ շուկա իրանական ապրանքների մուտքի դարպաս՝ դեպի Եվրասիա։ Նա նշել է, որ Իրանից Հայաստան են արտահանվում այնպիսի ապրանքներ, ինչպես ամրաններ, բիտում, պողպատ, սննդամթերք, նավթաքիմիական արտադրանք, շինարարական ապրանքներ: Ի դեպ այաստանում առաջիկա ամիսներին շահագործման կհանձնվի 2 հա տարածք զբաղեցնող Իրանի առևտրի կենտրոնը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը