Թբիլիսիում բնակարանները թանկացել են 8 տոկոսով
Վրաստանում 2022 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բնակելի անշարժ գույքի գների ինդեքսն աճել է 0,7 տոկոսով, իսկ տարեկան աճը կազմել է 4,5 տոկոս: Տվյալները ներկայացրել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:ն
Ընդ որում` 2020 թվականի միջին ցուցանիշի համեմատ ցուցանիշն աճել է 13,9 տոկոսով: Անշարժ գույքի գների ինդեքսը ներառում է միայն Թբիլիսին և այն էլ միայն նորակառույց բնակելի անշարժ գույքի շուկան` ինչպես բազմահարկ տների , այնպես էլ առանձնատների հատվածները: 2021 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ բնակարանների հատվածում գների աճ է գրանցվել 8,2 տոկոսով, իսկ առանձնատների հատվածում գները նվազել են 3,5 տոկոսով: