ABNews
Աշխարհի բնակչության աճի տեմպն առաջին անգամ պակաս է եղել 1%-ից
Լուրեր | 2022/07/12 06:35

Աշխարհի բնակչության աճի տեմպը, 1950 թվականի վիճակագրության սկզբից ի վեր առաջին անգամ, նվազել է տարեկան մեկ տոկոսից ցածր: Հայտնում է «Երկրի բնակչություն» գերմանական հիմնադրամը: Փորձագետները վերլուծել են ՄԱԿ-ի ժողովրդագրական վիճակագրությունը և եզրակացրել, որ այդ ցուցանիշը կազմում է 0,8 տոկոս: Միաժամանակ, աշխարհում կյանքի տևողությունը, 2019 թվականի համեմատությամբ, նվազել է 1,8 տարով` մինչև 71 տարի: Սա առաջին հերթին պայմանավորված է կորոնավիրուսային համաճարակով, բացատրում են հիմնադրամի վերլուծաբանները: Այդ անկումը չի նշանակում համաշխարհային ժողովրդագրական միտումների փոփոխություն` ընդգծում են հաշվարկների հեղինակները: Աշխարհի բնակչությունը ներկայում ավելանում է տարեկան մոտ 66 միլիոն մարդով կամ օրական 180.000-ով: Ընթացիկ կանխատեսման համաձայն` 2080-ականներին բնակչության թիվը կհասնի գագաթնակետին` մոտ 10,4 միլիարդ մարդ:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
