ABNews
Անշարժ գույքի շուկան` 12-ամյա պիկին
Լուրեր | 2022/07/28 07:08

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում եղել է անշարժ գույքի հետ կապված 96 535 գործարք, որը վերջին 12 տարվա ամենաբարձր ցուցանիշն է, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործարքներն ավելացել են մոտ 6 տոկոսով: Կադաստրի կոմիտեի հրապարակած շուկայի վերլուծության կիսամյակային ցուցանիշը ցույց է տալիս, որ գործարքների մեծ մասն իրականացվել է Երևանում: Դրանք հիմնականում վերաբերել են հողերի, բնակարանների ու առանձնատների հետ կապված գործարքներին: Առքուվաճառքի գործարքները նույնպես ամենաշատը եղել են Երևանում: Կիսամյակի ընթացքում գրանցվել է 27 192 առքուվաճառքի գործարք: Կենտրոնում առքուվաճառքն ավելացել է 71 տոկոսով, Մալաթիա-Սեբաստիայում` 48, Ավանում` 41 տոկոսով: Առքուվաճառքի տպավորիչ գործարքների թիվ է գրանցվել Նորք Մարաշում: Դրանց թիվը կրկնապատկվել է` 82-ից հասնելով 173-ի: Կադաստրի կոմիտեն ներկայացրել է նաև Երևանում բնակարանի 1 քմ-ի միջին գինը: Առանց բացառության` վարչական բոլոր շրջաններում գինը բարձրացել է: Կենտրոնում մեկ քառակուսի մետրի արժեքը դարձել է 717 000 դրամ, Արաբկիրում` 507 550 դրամ, Քանաքեռ-Զեյթունում` 373 600 դրամ, Նոր Նորքում` 319 500 դրամ, Էրեբունիում` 326 100 դրամ, Շենգավիթում` 332 000 դրամ, Դավթաշենում` 370 000, Աջափնյակում` 346 100, Մալաթիա-Սեբաստիաում` 324 500, Ավանում` 324 700, իսկ Նուբարաշենում` 197 500 դրամ: Բնակարանների գինը բարձրացել է նաև Գյումրիում` 27 տոկոսով, Էջմիածնում` 26 տոկոսով, Գավառում` 29, Վանաձորում` 32, Դիլիջանում` 24,5, իսկ Աշտարակում` 20 տոկոսով:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
