ABNews

Հաստատվել է արհեստական բանականության յոթամյա ծրագիրը․ ինչ է նախատեսված

Լուրեր | 2026/11/05 11:57

Հաստատվել է արհեստական բանականության յոթամյա ծրագիրը․ ինչ է նախատեսված

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում հաստատել է Ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) յոթամյա ծրագիրը, որը համադրում է ռոբոտատեխնիկան և արհեստական բանականությունը։

Ինչու է դա կարևոր. Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի մոտ 4.828 միլիարդ դրամ, որից առաջին տարվա համար պետությունը կհատկացնի 168.4 միլիոն դրամ։ Նախատեսվում է, որ Հայաստանում ծախսվող 3.413 մլրդ դրամը (բյուջեի 71%-ը) կապահովի շուրջ 4.44 միլիարդ դրամի համախառն ներդրում ՀՆԱ-ում։ Ծրագիրը նպատակ ունի Հայաստանը դարձնել ռոբոտատեխնիկայի և ԱԲ ոլորտի տարածաշրջանային հետազոտական կենտրոն։

Ծրագրի առանցքային մանրամասներն ու ակնկալվող արդյունքները.

  • Կադրային ներուժ. 7 տարվա ընթացքում նախատեսվում է պատրաստել շուրջ 330 մասնագետ՝ ներգրավելով հրավիրյալ և մշտական գիտնականների։

  • Ենթակառուցվածքներ. Կստեղծվեն երկու ժամանակակից ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ և կմշակվեն համատեղ կրթական ծրագրեր տեղական համալսարանների հետ։

  • Ստարտափ էկոհամակարգ. Ակնկալվում է, որ շրջանավարտներն ու հրավիրյալ մասնագետները կհիմնեն առնվազն 5 ստարտափ կամ դուստր ընկերություն։

  • Ֆինանսական ուղղվածությունը. Միջոցները կուղղվեն գիտական անձնակազմի ֆինանսավորմանը, հետազոտական ենթակառուցվածքներին, լաբորատոր սարքավորումներին, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը