ABNews

Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք. Եվրոպան պատրաստվում է արևի լրիվ խավարման

Լուրեր | 2026/08/11 20:28

Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք. Եվրոպան պատրաստվում է արևի լրիվ խավարման

Զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում նաև Իսպանիայում։ Երկրի ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ մոտ 460 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ կժամանեն հատուկ խավարումը դիտելու համար

Եվրոպական քաղաքներում կտրուկ աճել են հյուրանոցների գները արևի լրիվ խավարման նախօրեին, որը օգոստոսի 12-ին կդառնա այս դարում Եվրոպայի տարածքից տեսանելի առաջին լրիվ խավարումը, գրում է The Guardian։

Զբոսաշրջիկների ձգողության գլխավոր կենտրոններից մեկը դարձել է Ռեյկյավիկը։ Օգոստոսի 12-ի համար հյուրանոցային համարի միջին արժեքը հասել է 793 դոլարի, ինչը 98%-ով բարձր է, քան մեկ տարի առաջ նույն օրը։ Իսլանդիայի մայրաքաղաքը այն եզակի հասանելի վայրերից է, որտեղ խավարման ամբողջական փուլը հնարավոր կլինի դիտել մինչև երեկոյի վրա հասնելը։

Զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում նաև Իսպանիայում։ Երկրի ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ մոտ 460 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ կժամանեն հատուկ խավարումը դիտելու համար։

Լա Կորունյա քաղաքում համարի միջին արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 135%-ով և հասել 451 դոլարի։ Մայորկայում գներն աճել են 24%-ով՝ հասնելով մոտ 448 դոլարի։ Սանտյագո դե Կոմպոստելայում և Բիլբաոյում աճը կազմել է համապատասխանաբար 34% և 67%։

Խավարման ուղեգծի երկայնքով գտնվող փոքր քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև դիտման ժամանակավոր հարթակները ամրագրվել էին մի քանի ամիս առաջ։ Ամերիկացի զբոսաշրջիկներից ոմանք նույնիսկ տների փոխանակում են կազմակերպել Կաստիլիա և Լեոնի բնակիչների հետ՝ Իսպանիայի խավարումը դիտելու լավագույն շրջաններից մեկում։


Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը