Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի փողոցներում կամ բակերում չստերջացված թափառող շների, ինչպես նաև անկած կենդանիների դիերի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է դիմել «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ։
Քաղաքացիները կարող են ահազանգ ներկայացնել մի քանի եղանակով։
Մասնավորապես՝
-
զանգահարել 1-05 հեռախոսահամարով,
-
գրել կազմակերպության Facebook կամ Instagram էջերին,
-
գրանցել ահազանգը «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով։
Քաղաքապետարանից ընդգծում են, որ ահազանգ ներկայացնելիս անհրաժեշտ է հստակ նշել դեպքի հասցեն և տրամադրել հետադարձ կապի հեռախոսահամար՝ արձագանքն արագ և արդյունավետ կազմակերպելու համար։
Տվյալ կարգավորումը նպատակ ունի ապահովել կենդանիների վերահսկվող խնամքը, ինչպես նաև պահպանել հանրային առողջությունն ու քաղաքային միջավայրի անվտանգությունը։

