Երևանում 8-րդ անգամ կանցկացվի Գրիքի միջազգային փառատոնը
Լուրեր |
Սեպտեմբերի 5-7-ը քաղաքը գիրք է կարդալու։
Տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը, որը կանցկացվի Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ գրքի տոնավաճառը՝ շենքի կամարաշարում:
Գրքի տոնավաճառին կմասնակցեն 50-ից ավելի հրատարակչություններ, գրավաճառներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ՝ իրենց արտադրանքը վաճառելով 20-50 % պարտադիր զեղչով։
Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ 12:00-ին, Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի դիմաց։
«Մեզ համար մեծ պատիվ է արդեն 3–րդ տարին անընդմեջ հանդիսանալ Գրքի երևանյան միջազգային 8–րդ փառատոնի գլխավոր հովանավոր։ Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 25 մլն դրամ փառատոնի անցկացնման համար։ Ուրախության բոլորիս փառատոնն այս տարի ընդլայնվում է դեպի մարզեր, բովանդակային, միջազգգային գործընկերների և համանման փառատոների հետ համագործակցության և ներկայացուցչության առումով ևս ունենք առաջընթաց։ Համոզված եմ, որ ինչպես նախորդ տարիներին Գրքի երևանյան միջազգային 8–րդ փառատոնը կլինի հանրության ուշադրության կենտրոնում»,-այսօր՝ սեպտեմբերի 3-ին կայացած ասուլիսին նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Փառատոնի ծրագրում (evnbookfest.com) նախատեսված են 50 միջոցառումներ՝ գրքի շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ, գրական հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, գրական մրցանակաբաշխություն: Գրքի երևանյան միջազգային փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ, գրաքննադատներ և հրատարակիչներ Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Հունաստանից, Նիդերլանդներից, Իրանից, Միացյալ Նահանգներից:
«Գրքի երևանյան միջազգային փառատոնը չի դադարում կատարելագործվել։ Այս տարի երկու նորամուծություն ունի փառատոնը, գրականությունը մշակույթն ապակենտրոնացնելու քաղաքականություն է տարվում։ Սեպտեմբերի 28–ին կանցկացվի Գյումրիում, հոկտեմբերի 4–ին Կապանում։
Մյուս նորությունը Վիլյալ Սարոյանի անվան կարճ Սարոյանի անվան կարճ արձակի մրցանակն է, որը մասնակիցների առումով աննախադեպ ցուցանիշ է գրանցել։ Մրցույթին դիմել է 108 գրող 25 երկրից։ Այս անվանակարգի հաղթողը նվեր կստանան Սարոյանի յուրօրինակ բնանկարներից մեկը։ Ի դեպ, Սարոյանի 104 աշխատանքներ, որոնք բերվել են Ամերիկայի միացյալ նահանգներից կցուցադրվեն Գրականության և արվեստի թանգարնում», - հավելեց ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։
Կարևոր նախաձեռնություն է նաև միջազգային հրատարակիչների համար նախատեսված աջակցության և Հայաստան այցելության ծրագիրը, որն այս տարի առաջին անգամ է իրականացվում։ Ծրագրի նպատակն է խթանել հայ գրականության համաշխարհային ճանաչումը՝ ստեղծելով համագործակցության հարթակ հայ և արտասահմանյան հրատարակիչների ու գրական գործակալների միջև։ Հայաստան են ժամանելու հրատարակիչների միջազգային ասոցիացիայի տնօրենը, հրատարակիչներ Հունաստանից, Վրաստանից, Իտալիայից, Լատվիայից։ Իսկ այցելությունից հետո ձեռք են բերելու հայ ժամանակակից որևէ գրողի ստեղծագործության թարգմանության գույքային իրավունք:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենան Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կհայտարարվեն «Սարոյան» միջազգային մրցանակի և ազգային գրական մրցույթի հաղթողների անունները։
Նախորդ տարի փառատոնի ընթացքում վաճառվել է 12 000 գիրք, փառատոնն ունեցել է 30 000-ից ավելի այցելու, որոնց թվում են նաև հազարավոր զբոսաշրջիկներ:
Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․