Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքէջում առկա է հարկային օրացույց, որը ձեզ կօգնի հարկային պարտավորությունները ժամանակին կատարելու հարցում։
Օրացույցը հուշում է, թե որ հարկը, որ դեպքում, երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել պետական բյուջե։
«Կարևոր է հիշել, որ ժամանակին ներկայացված հարկային հաշվարկները և կատարված վճարումները բարձրացնում են ձեր հարկային կարգապահությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։ ՊԵԿ–ը նար տեղեկատվական հոլովակ է պատրաստել։


