Yandex-ի նախկին տնօրենը պահանջում է վերացնել իր դեմ պատժամիջոցները Ռուսաստանում Yandex-ի նախկին տնօրեն Տիգրան Խուդավերդյանը հայց է ներկայացրել Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարան՝ ընդդեմ եվրոպական խորհրդի: Խուդավերդյանը պահանջում է վերացնել իր դեմ պատժամիջոցները՝ պնդելով, որ չի աջակցում Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին: Տիգրան Խուդավերդյանը պնդում է, որ պատժամիջոցների կիրառման հիմքերը բավարար չեն և դրանք հաստատող ապացույցներ չկան: Յանդեքսի նախկին ղեկավարը նաև հերքում է այն պնդումը, թե ընկերությունը ռուսաստանի կառավարության համար եկամտի աղբյուր է: