Մենք խնդիր ունենք 2029 թվականի դրությամբ ՀՀ ամբողջ բնակչությանը ներառելու առողջության ապահովագրության համակարգում։ Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 20-ի նիստում, 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրիշ հարց է՝ ապահովագրության համար որ դեպքում ով կվճարի, բայց նաև կարևոր է, որ առողջապահության համընդհանուր ապահովագրությունն իրոք դառնա համընդհանուր, և մենք հանրապետությունում չունենանք մարդ, որը դուրս է մնացել առողջության ապահովագրության համակարգից»,- ասաց նա։


