ABNews

Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը, Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխադարձ կապերի հետևողական զարգացմանը. Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ Փաշինյանին

Լուրեր | 2026/08/04 15:18

Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը, Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխադարձ կապերի հետևողական զարգացմանը. Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ Փաշինյանին

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն

Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ինձ համար մեծ ուրախություն է հղել Ձեզ անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակվելու առիթով։

Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը, երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխադարձ կապերի հետևողական զարգացմանը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը