Վասիլիս Մարագոսը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Հայաստանում ճանապարհային անվտանգության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին
Լուրեր |
Համաժողովի հիմնական նպատակը եղել է դիտակետի և մասնակից երկրների առաջընթացի գնահատումը գործունեության երկրորդ տարում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը 2026 թվականի հունվարի 29-ին մասնակցել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) Ճանապարհային անվտանգության դիտակետի երկրորդ տարեկան համաժողովին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
Համաժողովի հիմնական նպատակը եղել է դիտակետի և մասնակից երկրների առաջընթացի գնահատումը գործունեության երկրորդ տարում՝ 2025 թվականի փետրվարից մինչև 2026 թվականի հունվար ընկած ժամանակահատվածի համար, ինչպես նաև դիտակետի ռազմավարական ուղղությունների և երրորդ տարվա՝ 2026 թվականի փետրվարից մինչև 2027 թվականի հունվար նախատեսված աշխատանքային պլանի քննարկումն ու հաստատումը։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության դեսպանը, FIA Foundation-ի ներկայացուցիչները, դիտակետի քարտուղարության անդամները, ԱլԳ անդամ երկրների ազգային ներկայացուցիչներն ու համակարգողները Հայաստանի Հանրապետությունից, Մոլդովայի Հանրապետությունից և Ուկրաինայից (առցանց ձևաչափով), ինչպես նաև ՀՀ ՏԿԵ և ՆԳՆ նախարարությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ տրանսպորտային համակարգի կարևոր խնդիրներից է ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետության բարձրացումը և տնտեսության ու բնակչության պահանջներին համապատասխան անվտանգ և արդյունավետ տրանսպորտային ծառայությունների ապահովումը։
Անդրադառնալով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին՝ նա առանձնացրել է ճանապարհային անվտանգությունը՝ որպես համընդհանուր անվտանգ, մատչելի և կայուն տրանսպորտային համակարգերի ձևավորման կարևոր բաղադրիչ, ընդգծելով հասարակական տրանսպորտի զարգացման և խոցելի խմբերի՝ կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների կարիքների հաշվառման անհրաժեշտությունը։
Եզրափակիչ խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ Արևելյան գործընկերության երկրները, այդ թվում՝ Հայաստանը, կարևորում են միջազգային գործընկերների աջակցությունը ճանապարհային անվտանգության բարելավման գործընթացում։ Միջոցառման ընթացքում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Հայաստանում ճանապարհային անվտանգության ծրագրերին և նախաձեռնություններին։
Համաժողովի երկրորդ հատվածում ներկայացվել են ԱլԳ Ճանապարհային անվտանգության դիտակետի կողմից Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 20:20
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
Ինչէ կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր