Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով սահմանվում են նոր մաքսատուրքեր 68 երկրի և ԵՄ-ի նկատմամբ
Լուրեր |
Մաքսատուրքերը կսկսեն գործել 2025 թվականի օգոստոսի 7-ից։
Մաքսատուրքերը տարբեր են ըստ երկրների։ ԵՄ երկրների ապրանքների նկատմամբ սահմանվել է 15% մաքսատուրք։
Ղազախստանից և Մոլդովայից ներմուծվող ապրանքների վրա սահմանվել է 25% մաքսատուրք։ ԵՄ անդամ չհանդիսացող որոշ երկրների նկատմամբ սահմանվել են հետևյալ մաքսատուրքերը՝ Սերբիա՝ 35%, Շվեյցարիա՝ 39%, Ալժիր և Բոսնիա և Հերցեգովինա՝ 30%, Իրաք՝ 35%, Լաոս և Մյանմա՝ 40%, Սիրիա՝ 41%։
Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացվել են 25%-ից մինչև 35%։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա համաձայնագրով սահմանված արտոնյալ մաքսային ռեժիմով իրականացվող առևտուրը չի ընդգրկվում նոր սահմանափակումների շրջանակում։
Նշվել է, որ այն երկրների դեպքում, որոնք բացակայում են հրամանագրում, կիրառվելու է հիմնական մաքսատուրք՝ 10%։
Երկրներից մի քանիսը (Մալայզիա, Կամբոջա, Թաիլանդ) ընդգրկվել են նվազեցված մաքսատուրքերի ցանկում։ Մալայզիայի մաքսատուրքը սահմանվել է 19%՝ նախապես նախատեսված 24%-ի փոխարեն, Կամբոջայինը՝ 19%՝ նախկին 49%-ի փոխարեն, իսկ Թաիլանդինը՝ 19%՝ նախկին 36%-ի փոխարեն։
Վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է այս որոշումը՝ նշելով, որ Հունգարիան տարեկան շուրջ 11 միլիարդ դոլարի արտահանում է իրականացնում ԱՄՆ։ Նա հայտարարել է, որ Հունգարիան մշակելու է ազգային գործողությունների պլան։
Սերբիայի և Շվեյցարիայի իշխանությունները նույնպես դժգոհություն են հայտնել մաքսատուրքերի բարձր մակարդակի կապակցությամբ և հայտնել են, որ հույս ունեն բանակցությունների միջոցով հասնել լուծման։
Շվեյցարիայի բիզնես շրջանակները, այդ թվում՝ տեխնոլոգիական և ժամագործական ոլորտների ներկայացուցիչներ, արտահայտել են մտահոգություն՝ կապված հնարավոր կորուստների և աշխատատեղերի կրճատման ռիսկերի հետ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․