ABNews

Կառավարությունը 284,4 մլն դոլարի չափով վարկ կվերցնի ՎԶՄԲ-ից․ ինչ ուղղություններով է ծախսվելու գումարը

Լուրեր | 2026/10/12 15:16

Կառավարությունը 284,4 մլն դոլարի չափով վարկ կվերցնի ՎԶՄԲ-ից․ ինչ ուղղություններով է ծախսվելու գումարը

«Հայաստանում բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացում» ծրագրի շրջանակում Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև ստորագրվել են 284.4 միլիոն դոլարի ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրեր: Այս մասին ԱԺ-ում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը:

Ինչու է դա կարևոր. Ծրագիրը նպատակ ունի բնակարանային լուծումներ ապահովել շուրջ 109,000 տեղահանված անձանց համար, ընդլայնել հիփոթեքային շուկան և զարգացնել երկարաժամկետ բնակարանային քաղաքականությունը: Ֆինանսավորումն իրականացվելու է փուլ առ փուլ:

Ընթացիկ ծրագրի ցուցանիշները.

  • Հավաստագրեր. ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրով ներկայումս հավաստագիր է ստացել 6,125 ընտանիք:

  • Բյուջետային հատկացումներ. Պետական բյուջեից արդեն վճարվել է ավելի քան 6 միլիարդ դրամ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը