ԱՄՆ-ն ներկայացրել է Վենեսուելայի վերաբերյալ երեք փուլից բաղկացած ծրագիր
Լուրեր |
Ծրագրի երրորդ փուլը նախատեսում է իշխանության փոխանցում Վենեսուելայում։
ԱՄՆ-ն Վենեսուելայի համար նախատեսում է երեք փուլից բաղկացած գործողությունների ծրագիր, որը ներառում է երկրի կայունացում, վերականգնում և իշխանության փոխանցում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողների հետ զրույցում՝ Վենեսուելայի թեմայով սենատորների հետ հանդիպումից հետո։
Պետքարտուղարի խոսքով՝ ծրագրի առաջին փուլը նախատեսում է Վենեսուելայում իրավիճակի կայունացում՝ խուսափելու ներքաղաքական և սոցիալական քաոսից։ Այդ համատեքստում նշվել է, որ ԱՄՆ-ի հիմնական ազդեցության գործիքը մնում են նավթային սահմանափակումները։ Ռուբիոն հիշեցրել է, որ Վաշինգտոնը նախատեսում է վերցնել 30–50 միլիոն բարել վենեսուելական նավթ և այն իրացնել շուկայական գնով։ Ստացված միջոցները, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, պետք է բաշխվեն այնպես, որ օգտակար լինեն Վենեսուելայի բնակչության համար։
Երկրորդ փուլը, ըստ ներկայացված ծրագրի, վերաբերում է երկրի վերականգնմանը։ Այդ փուլում նախատեսվում է ապահովել ամերիկյան, արևմտյան և այլ միջազգային ընկերությունների մուտքը Վենեսուելայի շուկա՝ արդար մրցակցային պայմաններով։ Միաժամանակ նշվել է ազգային մակարդակով հաշտեցման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը, որը պետք է հնարավորություն տա ընդդիմադիր ուժերին համաներմամբ ազատ արձակվել կամ վերադառնալ երկիր, ինչպես նաև հիմք դնի քաղաքացիական հասարակության վերակառուցմանը։
Ծրագրի երրորդ փուլը նախատեսում է իշխանության փոխանցում Վենեսուելայում։
Նշվում է, որ հունվարի 3-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ ձերբակալությունից և ԱՄՆ տեղափոխումից հետո Վաշինգտոնը շարունակում է շրջափակման մեջ պահել պատժամիջոցների տակ գտնվող վենեսուելական լցանավերը։ Հունվարի 7-ին ԱՄՆ-ն Ատլանտյան օվկիանոսում կալանել է նաև ռուսական դրոշի ներքո նավարկող «Մարիներա» լցանավը, որը կապվում է Վենեսուելայի հետ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.