Տվյալները ներկայացրել են Պետական եկամուտների կոմիտեն և Էկոնոմիկայի նախարարությունը։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ներմուծված ապրանքների հիմնական մասը կազմել է ցորենը՝ 24,865 տոննա։ Ներմուծվել է նաև 1,362 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորենի ձավար։
Միաժամանակ, Ադրբեջանից՝ Վրաստանի տարածքով, Հայաստան է ներմուծվել 9,337 տոննա վառելիք՝ ընդհանուր 7.2 միլիոն դոլար մաքսային արժեքով։ Դրանցից 5,398 տոննան դիզելային վառելիք է (4.3 մլն դոլար), իսկ 3,939 տոննան՝ բենզին (2.9 մլն դոլար)։
ՊԵԿ տվյալներով՝ Ադրբեջանի տարածքով երկաթուղային տարանցմամբ առաջին բեռները Հայաստան են մուտք գործել 2025 թվականի նոյեմբերի 6-ին։
Ներկայացված ցուցանիշները ցույց են տալիս, որ տարածաշրջանային հաղորդակցությունների գործարկումը հանգեցնում է առևտրային հոսքերի դիվերսիֆիկացման և մատակարարման նոր ուղիների ձևավորման։

