ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ կարևորելով բաց և շարունակական հաղորդակցությունը։ Նրա խոսքով՝ 2017 թվականից ի վեր հարկային եկամուտներն աճել են շուրջ 2.4 անգամ։
Հայաստանում հինգ նոր ջրամբար կկառուցվի
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում կկառուցվի 5 նոր ջրամբար՝ Աստղաձորի, Ելփինի, Քասախի, Լիճքի և Արթիկի։ Նախագծերը պատրաստ են, և շուտով կմեկնարկի մրցութային փուլը։
Արևային էլեկտրակայանները 2025-ին ապահովել են էլեկտրաէներգիայի 16.3%-ը
2025 թվականին Հայաստանում արտադրվել է 10 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, որի 16.3%-ը ապահովել են արևային կայանները։ Արտադրված էներգիայի 33.3%-ը վաճառվել է ազատ շուկայում։
ՀՀ բանկային համակարգում մուտքերը կազմել են 1.85 տրիլիոն դրամ
2026 թվականի հունվար-փետրվարին ՀՀ բանկային համակարգում մուտքերը կազմել են 1.85 տրլն դրամ, իսկ ելքերը՝ 1.87 տրլն դրամ։ Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։
ՀՀ-ում փողի բազան կազմել է 1.99 տրլն դրամ
2026 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է մոտ 1.99 տրլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 12.4%-ով։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է Իրանի դեմ նոր տնտեսական ճնշումների գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է առավելագույն ազդեցություն ունենալ Թեհրանի տնտեսության վրա։
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 20-րդ փաթեթը, ինչպես նաև Ուկրաինային €90 միլիարդ վարկ տրամադրելու հարցը։
Գերմանիայում առանց ուղետոմսի երթևեկությունը կմնա քրեորեն պատժելի
Բունդեսթագը մերժել է առանց տոմսի երթևեկությունը ապաքրեականացնելու առաջարկը։ Գերմանիայում այն շարունակում է համարվել քրեական խախտում։
Ռուսաստանի ԿԲ-ն երկրորդ եռամսյակում սպասում է տնտեսության բարելավում
ՌԴ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2026 թվականի երկրորդ եռամսյակում տնտեսությունը կցուցաբերի ավելի դրական դինամիկա՝ վարկավորման և բիզնես ակտիվության աճի ֆոնին։

