Այս տրամաբանությամբ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը,
միջազգային գործընկերների աջակցությամբ, փորձում է ուժեղացնել իր դերակատարությունը՝
դառնալով բիզնեսի և պետության միջև կամուրջ։
Այդ նպատակով Հայաստան էին ժամանել Աշխատանքի միջազգային կազմակերպության բարձրաստիճան
ներկայացուցիչներ։ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Գործատուների հարցերով
բյուրոյի տնօրեն Դեբորահ Ֆրանսեին և ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի
Գործատուների հարցերով ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչը ծանոթանալու միության
գործունեությանը, կիսվելու միջազգային փորձով և գնահատելու հետագա զարգացման հնարավորությունները։
Միությունը արդեն դիտվում է որպես արագ զարգացող հարթակ, սակայն դրա ազդեցիկությունն
ուղղակիորեն կախված է անդամների թվից և ակտիվությունից։ Միավորվելով և խոսելով տվյալների
լեզվով՝ բիզնեսները կարող են ոչ միայն բարձրաձայնել խնդիրները, այլև նպաստել համակարգային
լուծումների ձևավորմանը։
*գովազդ

