ԱՄՆ-ում ներկայացվել է նորածինների համար նախատեսված «Trump Family Investment Account» ծրագիրը
Լուրեր |
Սպիտակ տունը խրախուսել է ընտանիքներին և մասնավոր հատվածին կատարել հավելյալ ներդրումներ այս հաշիվներում։
Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է նորածինների համար նախատեսված «Trump Family Investment Account» (ընտանեկան ներդրումային հաշիվ) ծրագիրը։ Միջոցառման ընթացքում նա կոչ է արել ամերիկյան ընկերություններին ներդրումներ կատարել իրենց աշխատակիցների ընտանիքների ֆինանսական ապագայի մեջ։
Reuters-ի փոխանցմամբ՝ ծրագիրը հիմնվել է նախորդ տարի Հանրապետական կուսակցության կողմից ընդունված հարկային և ծախսային օրենսդրական փաթեթի շրջանակում։ Այն նախատեսվում է գործարկել փուլային եղանակով՝ առաջիկա երեք տարիների ընթացքում։
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2025-2028 թվականներին ծնված յուրաքանչյուր երեխայի համար կբացվի ներդրումային հաշիվ, որի մեկնարկային գումարը կկազմի 1 000 դոլար։ Ծրագրից օգտվելու իրավունք կունենա մոտ 25 միլիոն ընտանիք։
Կառավարության փոխանցմամբ՝ այդ միջոցները կտեղաբաշխվեն ցածր ծախսատարությամբ ինդեքսային ֆոնդերում։ Եկամուտները հարկման կենթարկվեն միայն միջոցների դուրսբերման դեպքում՝ ապահովելով հարկային հետաձգում ներդրումների աճի ընթացքում։
Պաշտոնական հաշիվների գործարկումը նախատեսված է 2026 թվականի հուլիսի 4-ին։ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի տվյալներով՝ ծրագրին նախնական փուլում արդեն գրանցվել է ավելի քան կես միլիոն ընտանիք։
Սպիտակ տունը խրախուսել է ընտանիքներին և մասնավոր հատվածին կատարել հավելյալ ներդրումներ այս հաշիվներում։ Ըստ հրապարակված տվյալների՝ ձեռնարկատեր Մայքլ Դելը և նրա կինը՝ Սյուզանը, ծրագրի շրջանակում իրականացրել են բազմամիլիարդանոց ներդրում։
Սպիտակ տան գնահատմամբ՝ առանց լրացուցիչ ներդրումների հաշիվներում կկուտակվի մոտ 5 800 դոլար մինչև երեխայի չափահաս դառնալը։ Միևնույն ժամանակ, անկախ ֆինանսական վերլուծաբանների գնահատականներով՝ առավելագույն տարեկան ներդրումների դեպքում կուտակված գումարի ծավալը կարող է զգալիորեն տարբերվել վարչակազմի ներկայացրած կանխատեսումներից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 16:40
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է։
-
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08 -
ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը
2026/03/13/ 15:53 -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ հանդես են եկել ՀՀ–ին տրամադրվող աջակցության ավելացման օգտին
2026/03/13/ 15:49 -
Ֆոնդային բորսաներում անկում է
2026/03/13/ 15:45 -
Ինչպես անվտանգ պահել անձնագրի և բանկային քարտերի լուսանկարները սմարթֆոնում
2026/03/13/ 15:39
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին