Ucom-ն աջակցում է տիեզերական ճարտարագիտության զարգացմանը Հայաստանում
Լուրեր |
Ucom-ը, կարևորելով տեխնոլոգիական կրթության զարգացումը, աջակցում է CIPR Aerospace կենտրոնի «Տիեզերք 1.0» ուսումնական ծրագրի իրագործմանը, որի մեկնարկը տրվեց Վանաձորում և Օձունում։
Նախաձեռնությունը նպատակ ունի դպրոցականների և ուսուցիչների համար հասանելի դարձնել տիեզերագիտությունն ու տիեզերական ինժեներական կրթությունը՝ «Դասարանից՝ ուղեծիր» գաղափարի իրագործման համար։
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և CIPR Aerospace-ի հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոցին և Օձունի Հովհաննես Օձնեցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցին հանձնել են «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթները՝ փոքր արհեստական արբանյակով, վերգետնյա կայանով, պարաշյուտով և գործնական ուղեցույցներով համալրված։ CIPR Aerospace-ի մասնագետները նախապես վերապատրաստել են դպրոցների ուսուցիչներին՝ ուսումնական փաթեթի թեմաներով։ Վերապատրաստումից հետո ուսուցիչները արդեն հնարավորություն ունեն իրական դասեր անցկացնել աշակերտների համար։
«Ucom-ում մենք հավատում ենք, որ կրթությունն ու տեխնոլոգիան միասին են ձևավորում երկրի ապագա կարողությունները։ Ուրախ ենք այս համագործակցության մեկնարկի համար, քանի որ տեխնոլոգիական կրթության վաղ փուլերում ձևավորվող գործնական հմտությունները դառնում են մասնագիտական առաջընթացի ամուր հիմք։ Շարունակելու ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք զարգացնում են նոր սերնդի տեխնոլոգիական ներուժը և ընդլայնում նրանց հնարավորությունները մարզերում ու մայրաքաղաքում», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
CIPR Aerospace-ը, որը հիմնադրել է տիեզերական ճարտարագիտության մասնագետ, NASA-ում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Մարի Հրաչուհի Բողոսյանը, վերջին տարիներին մշակել է Հայաստանի առաջին CubeSat-ը, CanSat-ը և PocketQube-ը, ինչպես նաև տիեզերագիտության ու ավիատիեզերական ինժեներության ուսումնական ծրագրեր՝ դպրոցների և համալսարանների համար։
«Մեր նպատակն է, որ տիեզերական կրթությունը հասանելի լինի Հայաստանի բոլոր դպրոցներին՝ անկախ մարզից կամ համայնքից։ Այս փաթեթով աշակերտները ստանում են ոչ միայն տեսական գիտելիք, այլև իրական ինժեներական փորձ՝ արբանյակների, հաղորդակցական համակարգերի և տարածական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Շնորհակալ ենք Ucom-ին՝ տեխնոլոգիական կրթության հանդեպ ցուցաբերված հետևողական աջակցության համար»,– նշել է CIPR Aerospace-ի հիմնադիր և տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը։
Նախաձեռնությունը միտված է STEM կրթության խորացմանը, ավիատիեզերական ճարտարագիտության առաջին քայլերի ձևավորմանը, մարզային դպրոցների տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը, ինչպես նաև ապագա ինժեներների համար պրակտիկայի և կարիերայի նոր հնարավորությունների ստեղծմանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 16:40
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է։
-
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08 -
ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը
2026/03/13/ 15:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին