Ucom-ն արդիական տեխնոլոգիաներով աջակցում է բնապահպանությանը
Լուրեր |
Ucom-ն արդիական տեխնոլոգիաներով աջակցում է բնապահպանությանը
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան՝ ծանոթանալու հիմնադրամի անտառապահների աշխատանքին։
Ucom-ը FPWC-ի գործընկերն է և աջակցում է հիմնադրամին տեխնոլոգիական լուծումներով։Ապաստարանում տեղակայված թակարդ-տեսախցիկները և արագ ինտերնետ կապը, որըտրամադրել է Ucom-ը, թույլ են տալիս անտառապահներին ավելի արդյունավետ վերահսկել ապօրինի որսի դեպքերը, մշտադիտարկել կենսաբազմազանությունը և կանխարգելել կամ արագ արձագանքել հրդեհներին։ Բացի այդ, Ucom-ը FPWC-ին տրամադրել է երկու ամենագնաց մեքենա, որոնք ապահովում են անտառապահների շարժունակությունը դժվարանցանելի տարածքներում։
Ucom-ի տնօրենը շրջայց կատարեց նաև Հովազաձորում՝ ուսումնասիրելու տարածքի եզակի բնությունը և գործնականում տեսնելու, թե ինչպես է տեխնոլոգիական լուծումների հասանելիությունը փոխում անտառապահների աշխատանքային առօրյան՝ դարձնելով այն ավելի արդյունավետ և ապահով։
«Բնության պահպանությունը մեր բոլորի պարտականությունն է, և Ucom-ում մենք գոհ ենք, որ կարողանում ենք նպաստել այս կարևոր գործունեությանը։ Տեխնոլոգիական աջակցությանշնորհիվ մեր երկրի բնական ժառանգությունն ավելի պաշտպանված կլինի։ Սա ոչ միայն գործարար պատասխանատվություն է, այլև ապագա սերունդների նկատմամբ մեր պարտավորությունը», - նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մեր անտառապահների ամենօրյա աշխատանքը հաճախ անտեսանելի է, սակայն նրանց շնորհիվ կենդանական ու բուսական աշխարհը շարունակում է պահպանվել։ Ucom-ի աջակցությունը ոչ միայն նյութական ռեսուրս է, այլև վստահության ու համատեղ պատասխանատվության ուղերձ։ Առանց այսպիսի գործընկերների դժվար կլիներ իրականացնել մեր առաքելությունը, քանի որ բնության պահպանությունը համընդհանուր գործ է», - ասաց FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Տեխնոլոգիական և բնապահպանական կազմակերպությունների համագործակցությունը փաստում է, որ տեխնոլոգիաների ամենօրյա զարգացումը մեծ նշանակություն կարող է ունենալ էկոլոգիական անվտանգության ապահովման և կենսաբազմազանության պահպանման գործում։ Այս համագործակցությունը կլինի շարունակական՝ ապահովելով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ողջ տարածքում նման տեխնոլոգիական լուծումներով արդյունավետ մշտադիտարկումը։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/16 19:00
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/16 16:19
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 18-ի կարևոր լուրերը
2026/01/18/ 16:33 -
Հաճախորդին իսկապես անհատական մոտեցում ցույց տալու 5 հոգեբանական հնարք
2026/01/18/ 13:41 -
Հունվարի 17-ի կարևոր լուրերը
2026/01/17/ 16:19 -
Թաքնված արժեքի բացահայտումը թիմում․ սովորական, լավ ու ազդեցիկ աշխատակիցներ
2026/01/17/ 15:00 -
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
2026/01/16/ 19:00 -
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
2026/01/16/ 16:19 -
Տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր մասնագետները՝ աշխատաշուկայի կարևոր մաս
2026/01/16/ 15:53 -
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
2026/01/16/ 14:43 -
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
2026/01/16/ 14:12 -
Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
2026/01/16/ 14:07
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․