ABNews

Մոտ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել են

Լուրեր | 2026/10/19 12:28

Մոտ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել 69.34 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ:

ՔԿ–ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգ եղանակով տեղափոխել է ՀՀ տարածք և տեղադրել սահմանային շերտում, որտեղից ՀՀ երկու քաղաքացիները վերցրել են այն և տեղադրել ավտոմեքենայում:

Խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթներ՝ լցված 69.34 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներով:

ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը):

Նրանք կալանավորվել են:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը