Ucom-ի 2025-ը, արհեստական բանականությունն ու նոր իրականությունը. 5G-ից մինչև ռոբոտներ ու Disney-ի AI հերոսներ․ ապագան արդեն այստեղ է
Լուրեր |
Ucom-ում 2025-ը քրտնաջան աշխատանքի տարի էր։
Ucom լուրեր
Ucom-ում 2025-ը քրտնաջան աշխատանքի տարի էր։ Անցնող 12 ամիսների ընթացքում ընկերությունը կապը հասցրեց նոր մակարդակի՝ ապահովելով Հայաստանում ամենալայն 5G ծածկույթը։ Արագ, կայուն և հասանելի՝ արդեն բնակչության 94.5%-ի համար։ Տարին լի էր թարմ լուծումներով․ Nokia, MediaKind և Cerillion գործընկերների հետ միասին Ucom-ը ներդրեց արհեստական բանականության լուծումները։ Ներկայացրեց Uplay նոր սերնդի TV և մեդիա հարթակը։ Իսկ արագ ինտերնետն ու TV-ն հասան նոր հասցեներ: Արդյունքը՞ Ucom-ը շարունակեց աճել՝ պահպանելով առաջատար դիրքը շուկայում։ 2026-ին ընկերությունը ավելի արագ է շարժվելու առաջ՝ ավելի խելացի տեխնոլոգիաներով ու ավելի ուժեղ կապով՝ Հայաստանի թվային ապագայի համար։
Քաղաքում տեղի ունեցած ծանր հանցագործությունը բացահայտելու համար գործի են անցնում սկսնակ քննիչ Մոնիկան և նախկին սպա Մայիսը։ Այս սյուժեով ստեղծվել է Ucom-ի և Armflix-ի համատեղ նոր 16 մասանոց ֆիլմը՝ «13 վայրկյան»-ը։ Սերիալի առաջին մասի փակ ցուցադրությունը կայացել է «Կինոպարկ»-ում։ Հաջորդ մասերը հասանելի են Uplay հարթակի բաժանորդներին։ Ucom-ի գլխավոր տնօրենն ընդգծում է այն, որ ընկերությունը Uplay-ի միջոցով ներկայացնում է ժամանակակից և որակյալ բովանդակություն։
AI լուրեր
Մարդիկ, որոնց շնորհիվ մեքենաները «սովորեցին մտածել», դարձան Time ամսագրի 2025 թվականի «Տարվա մարդ»։ Այս տարի Time-ը հատուկ որոշում է կայացրել․ ամսագիրը «Տարվա մարդ» է ճանաչել ոչ թե մեկ անձի, այլ արհեստական բանականության ստեղծողներին։ Այն մարդկանց, ովքեր հորինեցին, զարգացրին և կյանքի կոչեցին տեխնոլոգիան, որը այսօր արագ փոխում է մեր աշխարհը։ Ամսագրի առաջին շապիկին ներկայացված են ոլորտի ամենաազդեցիկ դեմքերը։ Երկրորդ շապիկում նրանք պատկերված են յուրահատուկ ձևով՝ ներշնչված լեգենդար «Ճաշ երկնաքերի վրա» լուսանկարից։
ԱՄՆ-ում ոստիկանությունը սկսել է օգտագործել արհեստական բանականություն՝ ձեռքով նկարված ֆոտոռոբոտների փոխարեն։ Արիզոնայում մի ոստիկան, ով նախկինում կասկածյալների դիմանկարները մատիտով էր նկարում, այժմ այդ էսքիզները բեռնում է ԱԲ համակարգ, վկայի հետ միասին կատարում շտկումներ և ստանում ավելի իրական պատկեր։ Այս կերպ ստեղծված պատկերները օգտագործվում են միայն կասկածյալներին որոնելու և տեղեկություն հավաքելու համար։ Դրանք չեն կարող հիմք լինել ձերբակալման համար։
Mickey Mouse-ը, Marvel-ի հերոսները, Pixar-ի ծիծաղաշարժ ուտելի կենդանիները և Star Wars-ի բոլոր այդ տարօրինակ արարածները կկարողանան «կենդանանալ» AI-ի ստեղծած կարճ տեսանյութերում: Disney-ը 1 միլիարդ դոլար է ներդնում OpenAI-ում։ Ձեր սիրելի կերպարները կարող են հայտնվել նոր, ստեղծագործական տեսարաններում, որոնք երկրպագուները կարող են դիտել և կիսվել: Սա առաջին անգամն է, երբ Disney-ն թույլ է տալիս իր ամբողջ մտավոր սեփականությունը օգտագործել արհեստական բանականությամբ աշխատող տեսանյութերի ստեղծման համար:
1,7 մետր հասակով Bumi-ին քայլում է, պարում, արձագանքում ձայնային հրամաններին, կարող է օգնել երեխաներին դասերի հետ ու մատչելի օգնական է տան համար։ Շուկայում ամենէժան մարդանման ռոբոտն է՝ ընդամենը 1400 դոլար։ Չինական Songyan Power ընկերությունը վաճառքները կսկսի 2026 թվականի հունվարին։
Հետաքրքիր լուր
Նոր տարին մոտ է, դուք արդեն պլանավորել եք ինչպես նշելու եք՞: Ընկերների հետ շամպայն բացե՞լ, ընտանիքի հետ տաքուկ երեկո՞ վայելել, թե՞ Մադրիդի հրապարակում կեսգիշերին 12 խաղող ուտել: Ճանապարհորդելիս Wi-Fi-ի կարիքը միշտ է զգացվում։ Ucom-ը հրաշալի առաջարկ ունի ձեզ համար։ Օգտվեք uTravel ռոումինգ փաթեթներից, ճանապարհորդելիս օգտագործեք արագ շարժական ինտերնետ, կիսվեք տպավորություններով, ու բացահայտեք նոր վայրեր։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Իրանից ցամաքային անցակետով երկու հայ է Հայաստան ժամանել
2026/03/03/ 18:06 -
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանի ԱԳ նախարարին
2026/03/03/ 17:38 -
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
2026/03/03/ 17:13 -
Աբու Դաբիի կառավարությունը կհոգա Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերը
2026/03/03/ 16:04 -
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱՀ նախարարի հետ քննարկել է թոշակների բարձրացման հարցը
2026/03/03/ 16:02 -
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
2026/03/03/ 15:46 -
Մեկ օրում հայտնաբերվել են 9 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
2026/03/03/ 15:02 -
Հայաստանը դառնում է ներդրողների համար գրավիչ ուղղություն. ՏԿԵ նախարարը հարցազրույցը՝ Los Angeles Times-ին
2026/03/03/ 13:27 -
«Մեծ ալիքը» դեռ առջևում է և կլինի շատ շուտով. Թրամփ
2026/03/03/ 13:01 -
Մարտի 5-ից հետո կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ
2026/03/03/ 12:59
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ