Թրամփը Հարվարդի համալսարանից պահանջում է 1 մլրդ դոլարի փոխհատուցում
Լուրեր |
Վաշինգտոնի վարչակազմը դեռևս անցյալ տարի պահանջել էր փոփոխություններ կատարել համալսարանի ներքին քաղաքականության մեջ
Վաշինգտոնի վարչակազմը Հարվարդի համալսարանից պահանջում է 1 միլիարդ դոլարի փոխհատուցում՝ թույլ տրված խախտումների համար։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հրապարակած գրառման մեջ նշել է, որ վարչակազմը ձգտում է նշված չափով վնասի փոխհատուցման և ապագայում չի նախատեսում համագործակցություն համալսարանի հետ։ Հայտարարության մեջ Հարվարդի համալսարանը բնութագրվել է որպես հակասեմականության հետ կապված խնդիրներ ունեցող հաստատություն, ինչպես նաև մատնանշվել են, ըստ նախագահի, օրենքի խախտման դեպքեր։
Վաշինգտոնի վարչակազմը դեռևս անցյալ տարի պահանջել էր փոփոխություններ կատարել համալսարանի ներքին քաղաքականության մեջ՝ հիմնավորելով դա հրեական ծագում ունեցող ուսանողների պաշտպանության անհրաժեշտությամբ։ Այդ շրջանակում ձեռնարկվել են նաև մի շարք սահմանափակիչ քայլեր։ Մասնավորապես, Դոնալդ Թրամփը առաջարկել էր Հարվարդը դիտարկել որպես քաղաքական կազմակերպություն և զրկել հարկերից ազատված բուհի կարգավիճակից։
ԱՄՆ կրթության նախարարությունը հայտարարել է համալսարանի համար նախատեսված 2.2 միլիարդ դոլարի դրամաշնորհների և 60 միլիոն դոլարի երկարաժամկետ պայմանագրերի սառեցման մասին։
Ավելի վաղ՝ 2025 թվականի հոկտեմբերին, Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ իր վարչակազմն ու Հարվարդի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել, որի համաձայն համալսարանը պետք է վճարի մոտ 500 միլիոն դոլար և իրականացնի արհեստական բանականության և մարդու փոխգործակցության ուսուցման ծրագրեր՝ պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարաններում։ Սակայն երկուշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ նա նշել է, որ այդ քայլերը բավարար չի համարում։
Նույն հայտարարության մեջ Թրամփը հերքել է The New York Times պարբերականի հրապարակումը, ըստ որի՝ Վաշինգտոնի վարչակազմն այլևս չի պահանջում Հարվարդից 200 միլիոն դոլարի վճարում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/13 22:00
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/13 19:19
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 14-ի կարևոր լուրերը
2026/02/14/ 19:19 -
Ով պետք է վճարի հաշիվը առաջին ժամադրության ընթացքում․ վալենտինյան խորհուրդներ
2026/02/14/ 15:57 -
Մանկական ուռուցքաբանությունը Հայաստանում. երեխաների հույսի և հաղթանակների համար | MedTime 12
2026/02/14/ 12:12 -
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
2026/02/13/ 22:00 -
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
2026/02/13/ 19:19 -
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը հասանելի են երկրորդային շուկայում
2026/02/13/ 18:43 -
ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
2026/02/13/ 17:09 -
Արգելվել է օտարերկրյա ռադիոյի եւ հեռուստաալիքների կոնտենտը՝ ներքաղաքական կյանքին միջամտության առումով
2026/02/13/ 15:31 -
2025-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը հարկային պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ. ՊԵԿ
2026/02/13/ 15:25 -
Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի
2026/02/13/ 15:21
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում