Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար ՄՍԾ-ն ինքնաշխատ եղանակով ընտրել է բանկը
Լուրեր |
Խոսքը վերաբերում է նաև 14-18 տարեկան կենսաթոշակառուներին։
Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից։
ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ այն կենսաթոշակառուների համար, ովքեր մինչ այդ կանխիկ եղանակով էին ստանում կենսաթոշակը և չէին ներկայացրել անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում, բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ։
Խոսքը վերաբերում է նաև 14-18 տարեկան կենսաթոշակառուներին։
Իմանալու համար, թե որ բանկն է ընտրվել, անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով՝
https://online.ssa.am/index.php?r=pension-payer%2Findex
Այնուհետև պետք է լրացնել ՀԾՀ համարը (կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը) կամ անձնագրի/նույնականացման քարտի տվյալները համապատասխան դաշտերում և սեղմել «Որոնել»։
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն արդեն բարձրացված չափերով։ Բացի այդ, անկանխիկ գործարքներից տրամադրվող 20% հետվճարի շնորհիվ կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է ավելանալ մինչև ևս 10 000 դրամով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Թբիլիսի (տեսանյութ)
2026/04/22/ 12:53 -
Անն Հեթուեյը PEOPLE-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը
2026/04/22/ 12:50 -
Իրանը հերքում է Ադրբեջանում Իսրայելի դեմ գործողությունների պատրաստման մասին պնդումները
2026/04/22/ 12:41 -
Ձերբակալվել է թմրանյութի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող անձ
2026/04/22/ 12:39 -
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները փոփոխվել են․ որքան կկազմի վճարը
2026/04/22/ 12:24 -
BRAND: GAGAT
2026/04/22/ 12:10 -
Meta-ն աշխատակիցների համակարգիչներում տեղադրում է գործողությունները հետևող ծրագիր
2026/04/22/ 11:31 -
ԵՄ 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցներին
2026/04/22/ 11:28 -
ԱՄՆ ՊՆ–ն խնդրել է 11.7 միլիարդ դոլար՝ «Չինաստանը զսպելու համար»
2026/04/22/ 11:25 -
2028-ից կենսաթոշակները չեն լինի սպառողական զամբյուղից ցածր․ վարչապետ
2026/04/22/ 11:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․