Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը
Լուրեր |
2026 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչվել Փոլ Թոմաս Անդերսոնի «Մարտ մարտի հետևից» ֆիլմը։
Լոս Անջելեսում կայացել է կինոաշխարհի գլխավոր իրադարձություններից մեկը՝ «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը։
2026 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչվել Փոլ Թոմաս Անդերսոնի «Մարտ մարտի հետևից» ֆիլմը։ Լավագույն ռեժիսորի մրցանակը ևս շնորհվել է ֆիլմի ստեղծող Փոլ Թոմաս Անդերսոնին։
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված էին նաև «Բուգոնիա», «Համնետ», «Գաղտնի գործակալ», «Սենտիմենտալ արժեք», «Գնացքների երազներ», «Մարտի Վեհաշուքը», «Ֆրանկենշտեյն» և «F1» ֆիլմերը։
Մրցանակների քանակով երկրորդ տեղում է «Մեղավորները» ֆիլմը, որի համապրոդյուսերն է ամերիկահայ Սև Օհանյանը։ Ֆիլմը ստացել է չորս «Օսկար»։
Լավագույն դերասան է ճանաչվել Մայքլ Բ. Ջորդանը, իսկ լավագույն օրիգինալ սցենարի մրցանակը ստացել է Ռայան Քուգլերը։
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսի Բաքլին՝ «Համնետ» ֆիլմում իր դերի համար։
«K-pop դևերի որսորդները» ֆիլմը արժանացել է երկու մրցանակի՝ լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ և լավագույն երգ անվանակարգերում։
«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Օսկար» է ստացել «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը, որի հեղինակներն են ամերիկացի ռեժիսոր Դեյվիդ Բորենշտեյնը և ուրալյան Կարաբաշ քաղաքից տեսանկարահանող Պավել Տալանկինը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ձերբակալվել է թմրանյութի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող անձ
2026/04/22/ 12:39 -
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները փոփոխվել են․ որքան կկազմի վճարը
2026/04/22/ 12:24 -
BRAND: GAGAT
2026/04/22/ 12:10 -
Meta-ն աշխատակիցների համակարգիչներում տեղադրում է գործողությունները հետևող ծրագիր
2026/04/22/ 11:31 -
ԵՄ 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցներին
2026/04/22/ 11:28 -
ԱՄՆ ՊՆ–ն խնդրել է 11.7 միլիարդ դոլար՝ «Չինաստանը զսպելու համար»
2026/04/22/ 11:25 -
2028-ից կենսաթոշակները չեն լինի սպառողական զամբյուղից ցածր․ վարչապետ
2026/04/22/ 11:23 -
«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք»
2026/04/22/ 11:19 -
ԱՄՆ-ն դադարեցրել է Իրաքին կանխիկ դոլարի մատակարարումը
2026/04/22/ 11:18 -
Հայաստանը նոր փուլում է կրիպտոթրեյդինգի զարգացման ճանապարհին․ ինչպես են ԱԲ գործակալները փոխում ներդրումային ռազմավարությունները
2026/04/22/ 11:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․