ՏԿԵ փոխնախարարը և Իրանի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր
Լուրեր |

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարի և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Արմեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայատանի և Իրանի միջև ձևավորված երկկողմ արդյունավետ համագործակցությունը։
Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հույս հայտնել, որ հանդիպումը կխթանի երկու երկրների միջև գործընկերության խորացումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր։ Ներկայացվել է Իրանի էներգետիկ ոլորտի կառավարման մոդելը, վառելիքի արտադրության և արտահանման կարողություններն ու հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» և «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրերին։ ՏԿԵ նախարարի տեղակալը նշել է, որ Հայատանը մշտապես աջակցել է այս ծրագրերի անխոչընդոտ իրականացմանը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և իրականացնել միջոցառումներ փորձի փոխանակման ու մասնագիտական կարողությունների զարգացմնան համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/09/11 17:05
Լուկաշենկոն Մինսկում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջոն Քոուլի հետ

Լուրեր | 2025/09/11 16:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտին վերաբերող հարցեր

Լուրեր | 2025/09/11 16:44
789 քաղաքացու անհուսալի վարկ արդեն մարվել է
-
Տերյան-Արամի փողոցների խաչմերուկից դեպի Տերյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը
2025/09/11/ 17:17 -
Լուկաշենկոն Մինսկում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջոն Քոուլի հետ
2025/09/11/ 17:05 -
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտին վերաբերող հարցեր
2025/09/11/ 16:53 -
789 քաղաքացու անհուսալի վարկ արդեն մարվել է
2025/09/11/ 16:44 -
Բացահայտվել են պարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից իրենց վստահված տրանսպորտային միջոցների հափշտակության դեպքեր
2025/09/11/ 16:39 -
Լարի Էլիսոնը կարճ ժամանակով առաջ անցավ Իլոն Մասկին՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարդ
2025/09/11/ 16:23 -
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴԱԼԱՆ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՓՈՒԼԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԴՆՈՒՄԸ
2025/09/11/ 16:14 -
Պետբյուջեն ստացել է ավելի քան 1.5 տրիլիոն դրամ եկամուտ հարկերից ու տուրքերից. 2025թ. հունվար-հուլիս
2025/09/11/ 15:16 -
Արդաբիլի նահանգը պետք է օգտագործի Հայաստանի և Ադրբեջանի հետ հարևանության հնարավորությունները. Փեզեշքիան
2025/09/11/ 14:44 -
«Վրացական երազանքի» նպատակն է հաղթել ընտրություններում բոլոր 64 համայնքներում. Կոբախիձե
2025/09/11/ 14:38
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 2025Թ.

ՄԱՐԿ ԱՐԵՆԻ «ՇԵՐԼՈՔ ՀՈԼՄՍԻ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

«ՄԻ ԴՐԱՄԻ ՈՒԺԸ» ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ Է․ Ի՞ՆՉ Է ԱՐՎԵԼ, Ի՞ՆՉ Է ԱՐՎԵԼՈՒ

ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ARTCOMPANY-ԻՑ
