ԱԺ-ն քննարկել է քննարկել է պայմանագրային զինծառայողների ատեստավորման կարգը վերանայող օրինագիծը
Լուրեր |
Ազգային ժողովում երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ որևէ առաջարկ չի ներկայացվել և փոփոխություններ չեն կատարվել։
Ատեստավորման կարգի վերանայում
Օրինագծով նախատեսվում է վերանայել պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման կարգը։
Նախատեսվում է, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները կհամարվեն ատեստավորումն անցած՝ ավարտական քննությունների արդյունքների հիման վրա, եթե համապատասխան պատրաստությունն անցնելուց հետո նշանակվել են Զինված ուժերի ստորաբաժանումներում պաշտոնների։
Նույն սկզբունքը կգործի նաև տարբեր ռազմաուսումնական հաստատություններ ավարտած սպաների համար։ Երկու դեպքում էլ աշխատավարձի հավելավճարները կհաշվարկվեն պաշտոնի նշանակման պահից։
Ծրագրի շրջանակը և խթանները
Ներկայում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շուրջ 4 հազար մասնակից դարձել է պայմանագրային զինծառայող։
5-ամյա պայմանագրային ծառայությունն ավարտելուց հետո նոր պայմանագիր կնքելու դեպքում նախատեսվում է լրացուցիչ միանվագ վճար՝
-
2 տարվա պայմանագրի դեպքում՝ 1,5 մլն դրամ,
-
5 տարվա պայմանագրի դեպքում՝ 5 մլն դրամ։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է բարձրացնել զինծառայողների մոտիվացիան և խրախուսել ծառայության շարունակականությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27 -
Այս պահին ծանր դեպքեր չկան. ԱՆ-ն՝ Բյուրեղավանի դեպքերի մասին
2026/04/22/ 17:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր