Կառավարությունը սահմանում է պետական նոր տուրք՝ մշակութային արժեքների արտահանման համար
Լուրեր |
Ներկայում մշակութային արժեքների արտահանման ոլորտում մաքսային ռեժիմների հստակ տարանջատում չկա։
ՀՀ կառավարությունը հունվարի 15-ի նիստում որոշում է կայացրել, որով նախատեսվում է Հայաստանից մշակութային արժեքների արտահանման համար սահմանել պետական նոր տուրք։
Այդ նպատակով փոփոխություններ կկատարվեն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում՝ ապահովելու համար մշակութային արժեքների հետ կապված մաքսային գործառնությունների ամբողջական ընդգրկումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային օրենսդրության շրջանակում։
Նախագծի ընդունման արդյունքում պետական տուրքի տեսակները կհամապատասխանեցվեն ԵԱՏՄ-ում արդեն իսկ գործող կարգավորումներին, ինչպես նաև ակնկալվում է վարչարարության արդյունավետության բարձրացում։ Սա հնարավորություն կտա առավել հստակ և համակարգված կարգավորել մշակութային արժեքների արտաքին առևտուրը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենսդրական փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող մշակութային արժեքների արտահանման և ներմուծման գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությամբ։
Մասնավորապես ընդգծվում է, որ ներկայում մշակութային արժեքների արտահանման ոլորտում մաքսային ռեժիմների հստակ տարանջատում չկա։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է այդ բացը լրացնել՝ սահմանելով հստակ տարբերակումներ և գործառնական մեխանիզմներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Օսկարի իրական արժեքը. ինչպես է մրցանակաբաշխությունը փոխում ֆիլմերի և ստուդիաների եկամուտները
2026/03/16/ 11:32 -
Ոսկու գինը Comex բորսայում առաջին անգամ փետրվարի 19-ից ի վեր իջել է 5 000 դոլարից
2026/03/16/ 11:09 -
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար ՄՍԾ-ն ինքնաշխատ եղանակով ընտրել է բանկը
2026/03/16/ 11:04 -
Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը
2026/03/16/ 11:01 -
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին