Գերմանիայում սոցիալական համակարգի ապագայի շուրջ բանավեճ է սկսվել, հայտնում է Bild-ը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Գերմանիայի սոցիալական պետության մեխանիզմն այլևս չի կարող ֆինանսավորվել իր ներկայիս տեսքով։
Նրա խոսքերով՝ կենսաթոշակների, առողջապահության, տարեցների խնամքի և պետական նպաստների վրա ծախսերը վերահսկողությունից դուրս են։
Այս տարի դաշնային կառավարությունը 121 միլիարդ եվրո է նախատեսել կենսաթոշակային համակարգի դեֆիցիտը ծածկելու համար: Հատուկ ուշադրություն է դարձվում Bürgergeld-ին կամ նպաստներին, որոնք 2025 թվականին կարժենան 42.6 միլիարդ եվրո:

