Վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունների նոր հարցաշարերն արդեն հրապարակվել են roadpolice.am հարթակում: Հարցաշարերը հասանելի են 5 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և պարսկերեն: Նոր հարցերը թեստերում կներառվեն հրապարակումից 30 օր անց:
Հարցաշարերի կառուցվածքը և նորությունները.
A, B, C կարգերի խումբ. Ներառում է 1050 հարց (որոնցից 11-ը նոր են): Նախատեսված է մոպեդներ, մոտոցիկլներ, տրիցիկլներ, քվադրիցիկլներ, ինչպես նաև թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ (առանց կցորդի) վարելու համար:
D, T կարգերի խումբ. Ներառում է 1380 հարց (որոնցից 437-ը նոր են): Նախատեսված է ավտոբուսներ և տրոլեյբուսներ վարելու համար:
Որակի բարելավում. Բարելավվել է պատկերների որակը: Քաղաքացիների դիտարկումների հիման վրա շտկվել են թարգմանչական սխալներն ու իմաստային խնդիրները:
2026 թվականի սեպտեմբերի 1-ից տեսական քննություններն անցկացվում են տարբերակված համակարգով՝ ըստ տրանսպորտային միջոցների կարգերի: Սա հնարավորություն է տալիս առավել հասցեական գնահատել դիմորդների գիտելիքները:


