2025-ի բյուջեն ցույց է տալիս՝ որտեղ է կենտրոնացած տնտեսական ակտիվությունը
Լուրեր |
ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալներով՝ 2025թ. հունվար-օգոստոսին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,769,332.4 մլն դրամ, որոնք ձևավորվել են հարկերից ու տուրքերից։
ԱԱՀ-ի աճը
Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) մուտքերը 2025թ․-ի հունվար-օգոստոսին աճել են 23․9%-ով՝ կազմելով 567,291.1 մլն դրամ։ Սա ամենամեծ աճն է բոլոր հիմնական հարկատեսակների մեջ։
Եկամտային հարկ
Եկամտային հարկից ստացված մուտքերը կազմել են 476,477.3 մլն դրամ, ինչը 10%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Շահութահարկ
Շահութահարկի մուտքերն աճել են 19․2%-ով և կազմել 306,398.9 մլն դրամ՝ ցույց տալով բիզնեսների շահութաբերության շարունակական բարձրացում։
Ակցիզային հարկ
Ակցիզային հարկից ստացված մուտքերը աճել են 15․5%-ով՝ հասնելով 95,276.1 մլն դրամի։
Սոցիալական վճարումներ
Սոցիալական վճարումները 2025թ․-ի ութ ամիսներին կազմել են 77,118.9 մլն դրամ, ինչը 13.3%-ով ավելի է 2024թ․-ի համադրելի ցուցանիշից։
Շրջանառության հարկ
Շրջանառության հարկի ծավալներն աճել են 27.8%-ով՝ կազմելով 55,279.4 մլն դրամ, ինչը վկայում է փոքր ու միջին բիզնեսի շրջանառության աճի մասին։
Պետական տուրք
Պետական տուրքի մուտքերը գրանցել են ամենաբարձր աճերից մեկը՝ 39․2%, և կազմել 56,370.6 մլն դրամ։
Մաքսատուրք
Մաքսատուրքի մուտքերը աճել են նվազագույն՝ 0․2%-ով՝ հասնելով 48,934.0 մլն դրամի, ինչը հիմնականում պայմանավորված է ներմուծման կայուն ծավալներով։
Բնապահպանական վճարներ
Բնապահպանական և բնօգտագործման վճարներից ստացված եկամուտները նվազել են 38․6%-ով՝ կազմելով 34,578.1 մլն դրամ։
Այլ հարկեր
Այլ հարկերից ստացված եկամուտները կազմել են 51,608.0 մլն դրամ, որը 2.6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. համաշխարհային առաջնորդների ուղերձները
2026/04/24/ 15:27 -
Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 15:22 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/04/24/ 15:16 -
Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում. Էրդողան
2026/04/24/ 15:14 -
Բեռլինում անցկացվել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն
2026/04/24/ 15:05 -
Թրամփի «ոսկե քարտը» ձեռք է բերել ընդամենը մեկ օտարերկրացի
2026/04/24/ 14:57 -
ԱՄՆ տեղափոխվել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է
2026/04/24/ 14:55 -
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
2026/04/24/ 14:54 -
Ստրասբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը (տեսանյութ)
2026/04/24/ 14:50 -
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները
2026/04/24/ 14:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ