ABNews

Սյունիքում վերականգնվել է 136 մլն 752 հազար դրամ․ Դատախազություն

Լուրեր | 2026/08/03 15:19

Սյունիքում վերականգնվել է 136 մլն 752 հազար դրամ․ Դատախազություն

Սյունիքի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտերով վերականգնված գումարի չափը կազմել է 54 միլիոն 398 հազար դրամ: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 82 միլիոն 354 հազար դրամ:

Մասնավորապես՝ 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, ի թիվս այլնի, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով, վերջնական դատական ակտերով, Մեղրի համայնքին վերադարձվել է 7․13244 հա մակերեսով 1 միլիոն 416 հազար դրամ կադաստրային արժեքով 6 հողամաս: Նույն ժամանակահատվածում, դատախազական ներգործության արդյունքում, պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակներում, Կապան և Սիսիան համայնքներին է վերադարձվել Վ.Սարգսյանի անվան զբոսայգում և «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0․26912 հա մակերեսով, 5 միլիոն 152 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5 հողամաս։

Սյունիքի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 38 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 6 քրեական վարույթ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը