Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աճ է՝ 71.2 մլրդ դրամով կամ 11.9%-ով։
Ծախսեր և հավելուրդ Պետական բյուջեի ծախսային մասը ևս աճ է արձանագրել, սակայն ավելի դանդաղ տեմպերով, քան եկամուտները։ 2026թ. առաջին եռամսյակում ծախսերը կազմել են 603.3 մլրդ դրամ, ինչը 4.7%-ով գերազանցում է 2025թ. ցուցանիշը։ Արդյունքում, պետբյուջեի հավելուրդը կազմել է 65.2 մլրդ դրամ, ինչը 44 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշից։
Մարտ ամսվա ցուցանիշները Միայն մարտ ամսվա կտրվածքով պատկերն այլ է.
Եկամուտներ. 238.3 մլրդ դրամ
Ծախսեր. 251.4 մլրդ դրամ
Պակասուրդ. 13.1 մլն դրամ
Առաջին եռամսյակի դրական դինամիկան հիմնականում պայմանավորված է հունվար և փետրվար ամիսների բարձր հավելուրդային ցուցանիշներով։

