Արշավի շրջանակում միջազգային վճարահաշվարկային համակարգն առաջակում է Glovo-ում վճարել Կոնվերս Բանկի Mastercard քարտերով և օգտվել հատուկ՝ 50% զեղչից:
Զեղչի առավելագույն չափը 25,000 դրամն է, սահմանված է 10 անգամ օգտագործելու հնարավորություն: Կոնվերս Բանկում հայտնել են, որ առաջարկից օգտվել կարող են Mastercard բոլոր քարտապանները, որոնք, կատարելով անկանխիկ գործարքներ, կկուտակեն նաև Կոնվերս միավորներ: Իսկ C360 փաթեթի օգտատերերը զուգահեռաբար կվայելեն նաև համապարփակ բանկային ծառայությունների բոլոր առավելությունները:
Մասնավորապես, ընտրելով իրենց ֆինանսական կարիքներին առավելագույնս հարմարեցված բանկային ծառայությունների փաթեթ՝ նրանք կստանան վճարային քարտեր, հաշվարկային և կուտակային հաշիվներ, տարբեր արժույթներով վիրտուալ քարտեր, վարկային սահմանաչափի ու անվճար կանխիկացման հնարավորություն: Անվճար կլինեն տեղեկանքները, քաղվածքները, քարտով/երով կատարված գործարքների վերաբերյալ SMS ծանուցումները:
Պայմանավորված սակագնային պլանով` հաճախորդները կստանան ճամփորդական ապահովագրություն՝ տարեկան 30 օրվա համար, կկարողանան անհատական դեպոզիտային պահատուփ վարձակալել 10% զեղչված սակագնով: Visa պրեմիում քարտապանները կօգտվեն հավելյալ առաջարկներից, զեղչերից և հնարավորություներից:
Ի դեպ, Mastercard քարտապանները կօգվեն ոչ միայն վերը նշված, այլև այդ համակարգի կողմից քարտապաններին ընձեռվող այլ շահավետ առաջարկներից: Converse Mobile-ում փաթեթի փոփոխության հնարավորությունը հասանելի կդառնա առաջիկայում:
*գովազդ

