Սեպտեմբերի 25-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Պետբյուջե 2026
Կառավարությունը հաստատել է 2026թ․ պետական բյուջեի նախագիծը, որը կուղարկվի ԱԺ։ Եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, ծախսերը՝ 3 տրլն 628 մլրդ դրամ, իսկ պակասորդը՝ 537 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 4.5%-ը։
Տնտեսական ակտիվության աճ
2025թ․ հունվար-օգոստոս ամիսներին ՏԱՑ-ը աճել է 7.1%-ով։ Առևտրի շրջանառությունն ավելացել է 3.9%-ով, շինարարությունը՝ 20.4%-ով, ծառայությունները՝ 10.2%-ով, մինչդեռ արդյունաբերությունը նվազել է 7.8%-ով։
Հետվճարներ կենսաթոշակառուներին և նպաստառուներին
ԱՍՀ նախարարության տվյալներով՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար հետվճարների տրամադրման նպատակով կտրամադրվի 3 մլրդ 219 մլն դրամ։ Հետվճարները կազմում են գործարքների 12%-ը, բայց ոչ ավելի, քան 6000 դրամ։
Փոխանցումների հիմնական աղբյուրը՝ Ռուսաստանը
2025թ․ հուլիսին արտերկրից ՀՀ բանկերի միջոցով ստացված փոխանցումների ծավալը կազմել է 533.2 մլն դոլար։ Դրանցից 64.8%-ը՝ 345.4 մլն դոլար, փոխանցվել է Ռուսաստանից։
Միջազգային
ԵԱՏՄ–Իրան նոր ճանապարհային քարտեզ
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրվել է երեք տարվա համագործակցության ճանապարհային քարտեզ։ Այն ներառում է տրանսպորտ, լոգիստիկա, «Հյուսիս-հարավ» միջանցք, ինչպես նաև կանաչ մաքսային միջանցքների ձևավորում։
ՌԴ բյուջեի կանխատեսված դեֆիցիտ
Ռուսաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2026թ․ բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 1.6%։ 2027-ին այն կնվազի մինչև 1.2%, իսկ 2028-ին՝ 1.3%։
ԱՄՆ նավթի պաշարների անկում
ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 607 հազար բարելով՝ հասնելով 414.8 մլն-ի։ Մասնագետները կանխատեսում էին աճ, սակայն արձանագրվել է անկում։
G7-ի քննարկումները հազվագյուտ մետաղների շուրջ
G7-ի առաջնորդները դիտարկում են նվազագույն գների սահմանման հնարավորությունը հազվագյուտ մետաղների համար։ Քննարկվում է նաև ներդրումների խստացված կարգավորման տարբերակը՝ կախվածությունը Չինաստանից նվազեցնելու նպատակով։
Հետաքրքիր
Երևանի օդի որակի վերաբերյալ ՇՄՆ պարզաբանումը
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ սխալ է պնդել, թե Երևանը տարածաշրջանում ունի ամենավատ օդի որակը։ Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ նման գնահատականները հիմնավորված չեն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․