Հայաստանը ԵԱՏՄ-ի իր դաշնակիցների հետ չի խորհրդակցում Եվրամիությանը անդամակցելու նախապատրաստության հարցով, հայտնել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Էական ռիսկեր ենք տեսնում Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու օրենսդրորեն ամրագրված նախապատրաստության հետ կապված, որը, ի դեպ, իրականացվում է հայկական իշխանությունների կողմից՝ առանց ԵԱՏՄ-ի դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության»,- նշել է Աղասանդյանը։
Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է օրենք Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, իսկ նույն տարվա ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ միաժամանակ գտնվել թե՛ մաքսային միությունում, թե՛ ԵՄ-ում, և թե՛ ԵԱՏՄ-ում անհնար է։


