Լուսանկարները կատարել է Քարլին Ջեյքոբսը։
Երգչուհին կեցվածք է ընդունել ապրանքանիշի տարբեր հավաքածուների մոդելներով՝ ներառյալ Icon Cotton Modal և Heritage Cotton գծերը, որոնք վերաիմաստավորում են Calvin Klein-ի հայտնի ռետինե ժապավենի լոգոն վինտաժ ոճով։ Նա նաև ներկայացել է Perfectly Fit կրծկալով և բիկինիով։
Ֆոտոսեսիաներում Ռոզալիան տարբեր կերպարներով է՝ մեկում՝ բաց դեղին օձի հետ, իսկ մյուսում՝ լոգարանում։ Արշավը կրում է սեքսուալ գեղագիտություն՝ ընդգծելով երգչուհու դաջվածքներն ու կանացի կորագծերը։
Երգչուհին People-ին տված հարցազրույցում նշել է, որ միշտ երազել է Calvin Klein-ի գովազդում հանդես գալու մասին և դա համարում է մեծ պատիվ։
Նշենք, որ մի քանի ամիս առաջ Calvin Klein-ի դեմքը դարձել էր նաև Ռոզալիայի նախկին սիրելին՝ «Արջը» սերիալի դերասան Ջերեմի Ալեն Ուայթը։ Նրանց սիրավեպը տևել էր մոտ մեկ տարի՝ սկսվելով 2023-ի աշնանը և ավարտվելով 2024-ի սեպտեմբերին։

