ABNews

ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն. Ռոսսելխոզնադզոր

Լուրեր | 2026/08/19 11:23

ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն. Ռոսսելխոզնադզոր

ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան, հայտնել են Ռոսսելխոզնադզորից։

«Ռոսսելխոզնադզորը հայկական կողմից ակնկալում է հետաքննության արդյունքները և տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների մասին, ինչպես նաև գործողությունների ալգորիթմ, որն առաջարկվել է հայկական կողմի կողմից՝ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման համար»,- հայտնել են գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ մայիսի սկզբից Ռուսաստանը սկսել է սահմանափակումներ մտցնել հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա։ Ավելի ուշ ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը հայտարարել է, որ Հայաստանը կկարողանա վերսկսել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները նախկին ծավալով միայն ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշների խիստ պահպանման դեպքում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը