Պետդումայում առաջարկել են հանգստյան օրերին անջատել ինտերնետը
Լուրեր |
Առաջարկված միջոցը կօգնի ռուսներին պահպանել տեսողությունն ու նյարդերը
Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Արեֆևն առաջարկել է Ռուսաստանում ժամանակավորապես անջատել ինտերնետը՝ հնարավոր է, մեկ շաբաթով կամ հանգստյան օրերին։
Օրենսդրի կարծիքով՝ առաջարկված միջոցը կօգնի ռուսներին պահպանել տեսողությունն ու նյարդերը, ինչպես նաև կնվազեցնի խաղամոլության դեպքերը։ Այս մասին հայտնում է «Աբզաց»-ը՝ հղում անելով պատգամավորի խոսքերին։
Պատգամավորը կարծում է, որ ինտերնետի մշտական օգտագործումն ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ՝ բացասաբար ազդելով մարդու առողջության, ֆինանսների և հոգեկան վիճակի վրա։ Պատգամավորի հաշվարկներով՝ գլոբալ ցանցի օգտագործման ժամանակի մինչև 70%-ը վնասում է առողջությանը, քանի որ առցանց երկար մնալը վատթարացնում է տեսողությունը և հյուծում նյարդային համակարգը։
Արեֆևն ընդգծել է, որ միլիոնավոր մարդիկ տառապում են խաղամոլությունից՝ կորցնելով զգալի միջոցներ և ենթարկվելով լուրջ հոգեբանական խանգարումների։ Նա նաև նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մտահոգությունն ինտերնետի՝ բնակչության հոգեկան առողջության վրա ազդեցության մասին։ Այս կապակցությամբ պատգամավորը համոզված է, որ անհրաժեշտ է պարբերաբար սահմանափակել ցանցում գտնվելու ժամանակը։
ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Արեֆևի առաջարկի արդիականությունը հաստատվում է 2025 թվականի արտասահմանյան ուսումնասիրությունների տվյալներով, ըստ որոնց՝ մարդիկ օրական միջինը 6 ժամ 36 րոպե անցկացնում են համացանցում։ Այս մասին գրում է «Աբզաց»-ը՝ նշելով, որ ամենաշատ ժամանակն ինտերնետում անցկացնում են դեռահասները (12-17 տարեկան), ուսանողները և 25-34 տարեկան երիտասարդները։ 35-44 և 45-55 տարիքային խմբերից համացանցը օրական խլում է մոտ հինգ ժամ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․