ABNews

ՊՆ նախարարն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատարի պատվիրակությանը

Լուրեր | 2026/08/31 13:08

ՊՆ նախարարն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատարի պատվիրակությանը

Օգոստոսի 31-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար, ավիացիայի մարշալ Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։

Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի ղեկավար կազմի, ուսանողների և ունկնդիրների պատվիրակությունը Հայաստանում է՝ բարձրաստիճան սպաների ուսումնական գործընթացի շրջանակում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության, մասնավորապես՝ բարձրաստիճան սպաների կրթության բնագավառում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը